ԱՄՆ առափնյա ոստիկանությունը կրակ է բացել իրանական ձկնորսական նավի ուղղությամբ
ԱՄՆ-ի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները կրակ են բացել իրանական ձկնորսական նավի վրա այն բանից հետո, երբ վերջինիս անձնակազմը գնդացիր է ուղղել նրանց վրա: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբիին:
Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ պարեկապահակային ոստիկայության «Մոնոմոյ» նավակը մոտեցել է իրանական ձկնորսական նավին՝ ստուգելու, թե ում է պատկանում այն, իսկ իրանական նավի անձնակազմը պատրաստվել է կրակ բացել գնդացրից:
Ամերիկացիներն այդ գործողությունը գնահատել են որպես թշնամանք և առաջինը կրակ բացել: Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ իրանական նավն արագ հեռացել է: