211652_close_icon

Երևանի մեծ թվով պողոտաներում ու փողոցներում հսկայական փոսերի մոտ որպես պաշտպանիչ վահաններ օգտագործվում են անվադողեր, իսկ քաղաքային իշխանությունը գլուխ է գովում, թե ասֆալտ ա, որ փռում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count21161 դիտում article-date 19:07 28-04-2025
Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե մայրաքաղաքում ասֆալտապատման այնիպիսի մեծ ծավալի աշխատանքներ է իրականացվել, շարունակվում է այն, որ Երևանի բազմաթիվ պողոտաներում ու փողոցներում մարդաբոյ փոսերը իսկական փորձանք են դարձել վարորդների համար։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն քաղաքացիները անեկդոտներ են պատմում, որ քաղաքային իշխանությունը փոսերի դեմն առնելու լավագույն միջոց է ընտել անվադողերով այդ փոսերը ի ցույց դնելը, իսկ վարորդներն էլ բազմաթիվ նմանատիպ փոսեր շրջանցելով, քաղաքապետարանի անգործության պատճառով հիշում են ինչպես նրանց խոստումները, այնպես էլ հայտնի «Պեպո» ֆիլմը, որ «Դիփունքը խաբում ին», իսկ ավելի լուրջ՝ նման փոսերի պատճառով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, նմանատիպ փոսը երկար ժամանակ է՝ չեն փորձում քաղաքային իշխանությունները վերացնել, փոխարենը անվադողերը դարձել են ցուցանակ, իսկ հարևանությամբ բնակվող ու աշխատող քաղաքացիները նշում էին, որ դրա պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր