211652_close_icon
views-count1909 դիտում article-date 13:17 27-08-2014

Վրաստանը սեփական արտադրության զրահամեքենաներն է առաջարկում Սաուդյան Արաբիային

Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը Սաուդյան Արաբիաի համար հատուկ զրահամեքենաներ է արտադրում: Ինչպես տեղեկացնում է Goergia Online-ը, բժշկական-տարհանման համար նախատեսված այդ զրահամեքենաները նախատեսված են ռազմադաշտի վիրավորներին տարհանելու համար: Կենտրոնիր արտաքին տնտեսական բաժնի ղեկավար Օթար Չիտեիշվիլիի խոսքով՝ ներկա պահին զրահամեքենաները ներկայացված են միջազգային մի քանի համամրցույթներում: Այդ նպատակով այսօր Սաւոդյան Արաբիա կուղարկվի առաջին օրինակը, որը մի շարք փորձաշրջաններ պետք է անցնի այդ երկրում: Համամրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող ընկերությունը 10 տարի ժամկետով պայմանագիր կկնքի արաբական թագավորության հետ և 1-ին տարում կարտադրի 600 միավոր զրահամեքենա: Առայժմ հստակեցված չէ զրահամեքենայի արժեքը,սակայն լուրեր են շրջանառվում, որ գինը կարող է տատանվել 240,000-250,000-ի սահմաններում: Համամրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, իսկ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը:

Նմանատիպ նյութեր