211652_close_icon
views-count1680 դիտում article-date 09:13 28-08-2014

«CPS»-ը ո՛չ «Ռոսնեֆտի», ո՛չ էլ որևէ այլ կազմակերպության հետ չի բանակցում. «ՀԺ»

«CPS» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից «ՀԺ»-ի երեկվա համարում տպագրված լուրի կապակցությամբ ստացվել է ստորև բերվող հերքում-հայտարարությունը: Սակայն թերթը նշում է, որ նյութը հրապարակելուց առաջ իրենց թղթակիցը զանգահարել է CPS ընկերություն և մեկնաբանություն խնդրել շրջանառվող լուրերի կապակցությամբ, թողել հարցով զբաղվող լրագրողի կոնտակտները մեկնաբանությունը փոխանցելու համար: Իրենց հարցումները, սակայն, որևէ արձագանք չեն ստացել: «Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե իբր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: «CPS»-ը ոչ «Ռոսնեֆտի», ոչ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի բանակցելու»։ Հերքումն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր