211652_close_icon

«Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն մարդն է, ով աուդիտ էր արել «Ռոսնեֆտի» համար. 168 Ժամ

views-count1505 դիտում article-date 10:49 14-03-2015
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ» «գործուղված» աուդիտորը նույն անգլիական Jacobs ընկերության ներկայացուցիչն է, ով 2013-ին գործարանում ուսումնասիրություն էր իրականացրել ռուսական կողմի համար: Այսինքն՝ նախկինում կատարված աշխատանքի համար այժմ Jacobs-ը կրկին հազարավոր դոլարներ կստանա ՀՀ կառավարությունից: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Նա ասել է, որ անցած շաբաթ «Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն այն անձնավորությունն է, ով աուդիտ էր արել «Ռոսնեֆտի» համար: Աուդիտորը 3 օր է այցելել գործարան: Ըստ Հ. Թադևոսյանի՝ նա իրենց մոտ արդեն եղել է, գործարանին ծանոթ է: Ինչ պետք էր՝ արել է , որոշ հարցաշարեր է թողել, որ լրացնեն, տան նրանց: 7 շաբաթվա մեջ պետք է պատասխանեն կառավարությանը: Փաստորեն, ստացվում է, որ Համաշխարհային բանկը պատվեր է ապահովել անգլիական ընկերության համար և ՀՀ կառավարության ձեռքով 110 հազար դոլար է «նվիրում» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման համար: Աշխատանք, որն արդեն արված է: Իսկ անհրաժեշտ որոշ ճշգրտումները հաստատապես այդքան չարժեն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր