1461 դիտում
10:29 29-08-2014
2014-ին մեր երկրում կարտադրվի 20 հազար տոննայով ավելի խաղող, քան` նախորդ տարի. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է, որ 2014-ին, ըստ կանխատեսումների, մեր երկրում կարտադրվի մոտ 260 հազար տոննա խաղող՝ մոտ 20 հազար տոննայով ավել, քան նախորդ տարի (2013թ.-ին 240 հազար 816 տոննա): Այս մասին թերթին տեղեկացրել է ՀՀ զյուղնախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: Այս տարի մթերման ենթակա խաղողի պահանջարկը նույնպես գերազանցում է նախորդ տարվա պահանջարկը:
«Եթե 2013-ին վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 167 հազար տոննա խաղող, ապա այս տարվա մթերվող բերքի պահանջարկը կազմում է 190 հազար տոննա: Հանրապետության գինու գործարաններն այս տարի 1 կգ խաղողի դիմաց սահմանել են 150 դրամ, նախորդ տարվա 145-ի փոխարեն: Մթերման սեզոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 3-ին»,- հավելում է թերթը:
Անի Սմբատյանը նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 27-ի դրությամբ մեր երկրից արտահանվել է 2938 տոննա խաղող:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2410 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին