211652_close_icon
views-count1631 դիտում article-date 10:47 29-08-2014

Այս տարի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը 1 շաբաթ շուտ կմատուցվի

[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1791]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ այս տարի Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվելիք ամենամյա պատարագը սեպտեմբերի երկրորդ կիրակիի փոխարեն կկազմակերպվի առաջին կիրակի օրը: Այս մասին հայտարարել է Վանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը: Ըստ Աքթուղի՝ 2010 թվականից սկսած սեպտեմբերի երկրորդ կիրակի օրերին հայերի կողմից մատուցվող պատարագն այս տարի մեկ շաբաթ շուտ է մատուցվելու՝ Պոլսի հայոց պատրիարքության ցանկությամբ: Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1791]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր