211652_close_icon
views-count908 դիտում article-date 13:24 29-08-2014

Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում Իրանի արտգործանախարար Զարիֆը

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 28-ի երեկոյան ժամանել է Մոսկվա: Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Զարիֆը Մոսկվա է մեկնել Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: Այցի շրջանակներում Իրանի արտգործնախարարը հանդիպումներ կանցկացնի ի գործըներոջ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ բարձրաստիճան պաշտոնական անձանց հետ: Քննարկվելու են Սիրիայում, Իրաքում և Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև Իրանի և «վեցյակի» միջև միջուկային հարցով բանակցություններին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր