211652_close_icon
views-count1349 դիտում article-date 15:47 29-08-2014

Էբոլա վիրուսով կարող է վարակվել 20.000 մարդ. ԱՀԿ

Mignews-ի հաղորդմամբ՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման պատճառով մահաբեր վիրուսով կարող է վարակվել ավելի քան 20.000 մարդ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Վերջինիս հաղորդմամբ՝ վարակվածների թիվը կարող է քառակի մեծ լինել պաշտոնապես հայտարարված 3000 վարակակրից: ԱՀԿ-ն ավիաընկերություններին կոչ է արել վերսկսել առավել կարևոր չվերթները տարածաշրջանում, քանի որ տեղաշարժի սահմանափակումները սպառնում են համաճարակի դեմ պայքարին: Ներկա դրությամբ Էբոլա վիրուսը Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում ու Նիգերիայում արդեն իսկ խլել է 1552 մարդու կյանք: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ վարակվածների թիվը կհասնի 20.000 մարդու: ԱՀԿ-ն առաջարկում է 489 միլիոն դոլար հատկացնել Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար: Կամպանիան տևելու է 9 ամիս, դրանում պետք է ներգրավվի 750 միջազգային և 12.000 տեղաբնակ մասնագետ: ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ սա ողջ պատմության ընթացքում Էբոլայի ամենամասշտաբային համաճարակն է: Այն արդեն իսկ առնչվել է ավելի քան 2600 մարդու: Էբոլա վիրուսից ամենաշատը տուժել է Լիբերիան, ուր տարեսկզբից վիրուսի պատճառով մահացել է 624 մարդ:

Նմանատիպ նյութեր