Ամերիկացի բժիշկը վարակվել է Էբոլա վիրուսով
Լիբերիայում աշխատող ԱՄՆ֊ից ժամանած բժիշկը վարակվել է Էբոլա վիրուսով։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Samaritan`s Purse կազմակերպությանը։
Ներկայումս բժիշկ Քենթ Բրենթլին կարանտինի մեջ է և գտնվում է Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի հիվանդանոցում։
Ավելի վաղ հայտնել էին, որ Աֆրիկայում Էբոլա դողէրոցքով վարակվածների թիվը հասել է 467֊ի։