211652_close_icon
views-count3403 դիտում article-date 22:22 12-08-2014

Իսպանիայում մահացել է Էբոլա վիրուսով վարակված քահանան

Իսպանիայում մահացել է Էբոլա վիրուսով վարակված 75֊ամյա քահանա Միգել Պախարեսը։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը։ Նրան բուժել են հատուկ պատվաստանյութերով, որոնք դեռ կլինիկական փորձարկում չէին անցել։ Արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանության է արժանացրել Էբոլա վիրուսի դեմ կլինիկական փորձարկման չանցած պատվաստանյութերի կիրառումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ իսպանացի քահանան, ում մոտ Էբոլա դողէրոցքի վիրուս էր հայտնաբերվել, Լիբերիայից Մադրիդ էր տեղափոխվել։

Նմանատիպ նյութեր