211652_close_icon
views-count1096 դիտում article-date 17:09 29-08-2014

Շակիրին մոտ է «Սպարտակ» տեղափոխվելուն

Շվեյցարիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ջերդան Շակիրին իր կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի Մոսկվայի «Սպարտակ»-ում: Ինչպես տեղեկացնում է «Советский спорт»-ը, Շակիրին արդեն բուժզննում է անցել մոսկովյան ակումբում: Տրանսֆերը կկայանա սեպտեմբերի 1-ին: Նշվում է, որ ռուսական ակումբը շվեյցարացու տրանսֆերի համար 20 մլն եվրո կվճարի: Ֆուտբոլիստը «Բավարիա»-ից հեռանալու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվադրիոլան նրան չի դիտարկում որպես հիմնական կազմի խաղացող:

Նմանատիպ նյութեր