Ա. Միկոյանի արձանը այս տարի չի տեղադրվի. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է, որ ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը այս տարի չի տեղադրվի: Այս մասին թերթին հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Արձանի տեղադրումը ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել այս տարվա ընթացքում:
«Կոնսերվացված վիճակ է հիմա, տեղաշարժ չունենք: Ինչ-որ ունեցել ենք, էլի ունենք և՛ որոշումը, և՛ արձանը: Բայց առավել կարևոր խնդիրները առաջնահերթ համարելով` զբաղված ենք դրանցով: Բայց դա չի նշանակում, որ Միկոյանի արձանից մենք հրաժարվել ենք»,- ասել է Բարսեղյանը և չի էլ երաշխավորել, որ ԽՍՀՄ գործչի արձանը կտեղադրվի հաջորդ տարի:
«Ըստ նրա` նախ պետք է իրականացվի Կարեն Դեմիրճյանի արձանի, հետո՝ 2015թ. աշնանը, Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, և հետո հերթը կհասնի Միկոյանի արձանին»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։