Օգոստոսի 31-ին Վերին Լարսում երթևեկությունը կվերականգնվի՞. «ՀԺ»
Կապի ու տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 20-ին Վերին Լարսում տեղի ունեցած փլուզմանը հետևած շինարարական աշխատանքներում դրական միտում է նկատվում.
«Նորություն կա: Վրացական կողմը մեզ փոխանցել է, որ հողային աշխատանքները ավարտվել են, մնացել են ամրացման աշխատանքները: Հույս ունենք, որ օգոստոսի 31-ին վերջնական դրական լուրեր կունենանք, ու ինչպես ասում է վրացական կողմը, այդ օրը հնարավոր է երթևեկությունը վերականգնվի»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։