1300 դիտում
09:45 30-08-2014
Կենցաղային մեր մանր «դարդուցավերը» խանգարում են հասկանալ, թե ինչպիսի երկրում ենք ապրում. «Առավոտ»
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է.
«Վերջերս panorama.am-ում կարդացի հարցազրույց ֆինն ուղղափառ հոգևորական Սերաֆիմ Սեպալայի հետ, որը, պարզվում է, 500 էջանոց գիրք է գրել՝ մեր մշակույթին նվիրված, և հիմա էլ նոր գիրք է, պատրաստում Հայոց ցեղասպանության մասին: Նա ասում է. «Հայաստանը Միջին Արևելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռևս պահպանվում են ողջ մշակույթի մեջ՝ օպերաներից մինչև սրբավայրերը»: Սեպալան, ինչպես և բազմաթիվ այլ օտարազգիներ, Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքը:
Նման խոստավանությունները կարդալիս ես հերթական անգամ համոզվում եմ, թե որքան մենք՝ հայաստանցիներս, չենք հասկանում, թե ինչպիսի երկրում է մեզ բախտ վիճակվել ապրել, դեռ որքա՜ն մենք պետք է կարդանք, ուսումնասիրենք և, ամենակարևորը՝ գիտակցենք, որպեսզի փորձենք ինքներս մեզ հասկանալ: Կենցաղային մեր մանր «դարդուցավերը», պարբերական փնթփնթոցները մեզ շատ են խանգարում: Ինչպես ծովափին բնակվող մարդիկ բնության հրաշք չեն համարում ծովը և հոգու խորքում զարմանում են, թե ինչ են այդ ջրի մեջ գտել հազարավոր զբոսաշրջիկները, այնպես էլ մենք չենք գնահատում մեր օդը տոգորող հոգևոր աուրան, որը ծովից ավելի թանկարժեք է և հազվագյուտ»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
15:55 28-09-2016
Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2179 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ