211652_close_icon
views-count1191 դիտում article-date 12:29 30-08-2014

Կիևը Բրյուսելից ակնկալում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանում

РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Պորոշենկոյի` Բրյուսել կատարելիք այցի արդյունքում Ուկրաինան աջակցություն ստանալու հարցում ավելի վճռական քայլեր է ակնկալում: Նշվում է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Ուկրաինական կողմն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից որոշումների ընդունումը շատ դժվար է առաջ ընթանում, և դրանց դինամիկան Ուկրաինային չի բավարարում: Հաղորդվում է նաև, որ Բրյուսել կատարելիք այցի ընթացքում Պորոշենկոն եվրոպացի ղեկավարների հետ կունենա 11 երկկողմանի հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր