211652_close_icon
views-count1460 դիտում article-date 16:11 30-08-2014

Իրանը թույլ չի տա, որ պատժամիջոցները ուժի մեջ մնան. Հասան Ռուհանի

Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր երկրի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցներն անվանել է փոթորիկ և հայտարարել, որ իշխանությունները հաստատուն կերպով կդիմակայեն պատժամիջոցները նախաձեռնողներին: Իրանական Fars գործակալությունն էլ իր հերթին գրում է, որ Ռուհանին կոչ է արել թույլ չտալ, որ պատժամիջոցներն ուժի մեջ մնան: Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը կանի ամեն հնարավորը՝ գերտերությունների՝ տվյալ դեպքում միջազգային «վեցյակի» հետ միջուկային բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Նախօրեին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարեց իրանական նավարկային, նավթային և օդային մի շարք ընկերությունների, ինչպես նաև 6 բանկերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Նմանատիպ նյութեր