211652_close_icon
views-count1140 դիտում article-date 14:34 29-04-2015

Պատժամիջոցները կհանվեն համապարփակ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո. Հասան Ռուհանի

Իրանի դեմ կիրառվող բոլոր, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները կհանվեն, երբ ուժի մեջ մտնի իրանական միջուկային շրագրի շուրջ ձեռք ստորագրված համապարփակ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Մեր թիմը «վեցյակի» հետ բանակցություններում ամեն ինչ անում է, որպեսզի պնդի իրանական ժողովրդի շահերը: Բոլոր պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած, չեղյալ են հայտարարվելու համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո»,-ասել է Իրանի նախագահը և վստահեցրել, որ Իրանի տնտեսությունը զգալիորեն կլավանա, իսկ գործազրկության մակարդակը կնվազի:

Նմանատիպ նյութեր