211652_close_icon
views-count1174 դիտում article-date 16:29 15-09-2015

Իրանը հաղթահարեց պատժամիջոցները. Հասան Ռուհանի

Իրանին հաջողվեց հաղթահարել համաշխարհային գերտերությունների կողմից սահմանված անարդար պատժամիջոցները: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Չեմ ուզում ասել, որ այդ պատժամիջոցները կարող են 1 օրում կամ 1 գիշերվա ընթացքում հանվել, սակայն մեզ հաջողվեց գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի գլխավորությամբ հաղթահարել դրանք»,-նշել է Ռուհանին: Հիշեցնենք, որ Իրանի ատոմի հարցով պատմական համաձայնագիրը ստորագրվեց հուլիսի 14-ի՝ Վիեննայում: Բազմամսյա բարդ բանակցություններն ավարտվեցին համատեղ գործողությունների պկանի ընդունմամբ, որի կատարման դեպքում կչեղարկվեն Իրանի դեմ գործող պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր