3099 դիտում
10:53 31-08-2014
ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում ասված է.
«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Արցախում Ձեզ գիտեն որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործչի, ով Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից կանգնած է եղել հարազատ ժողովրդի կողքին, ղեկավարել նրա պայքարը հանուն ազատության ու անկախության եւ պատմության մեջ մտել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Նախագահ:
Հետագայում էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնները, Դուք արել եք հնարավորը հայկական երկու պետությունների կայացման ու զորացման համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի առթիվ եւ մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
2798 դիտում
20:02 17-08-2015
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին
1310 դիտում
14:15 16-11-2014
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ
Այս բաժնից
493 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
928 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
715 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը