1626 դիտում
10:57 31-08-2014
«Թալգրիգ»-ը երկրորդն է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի E խմբի մրցաշարում
Օգոստոսի 30-ին Ավստրիայի Շվաց քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի ընտրական E խմբի մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Թալգրիգ»-ը հանդիպեց Անդորրայի «Էնկամպ» թիմի հետ և վստահ հաղթանակ տարավ 9:1 հաշվով: Երեքական գնդակի հեղինակ դարձան Գրիգոր Կապուկրանյանը և Շոթա Թոփուրիան: Երկու գոլ խփեց Սարո Գալստյանը, ևս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց Արմեն Բաբայանը:
Խմբի մյուս հանդիպումը «Ստալիցայի» և «Շվացի» միջև ավարտվեց բելառուսների հաղթանակով 12:3 հաշվով:
«Թալգրիգ»-ը զբաղեցրեց խմբում երկրորդ տեղը: Հաջորդ փուլի ուղեգիրը նվաճեց «Ստալիցան»:
Մրցաշարային աղյուսակ
1. Ստալիցա 3 3 0 0 21-5 9
2. Թալգրիգ 3 2 0 1 20-7 6
3. Էնկամպ 3 1 0 2 6-19 3
4. Շվաց 3 0 0 3 10-26 0
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
23:36 27-08-2014
«Թալգրիգ»-ը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի ֆուտզալի Գավաթի խաղարկությունում
1610 դիտում
16:25 02-07-2015
ՀՊՏՀ-ն առաջին անգամ կխաղա ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի մրցաշարում
Այս բաժնից
3091 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3016 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2455 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը