28884 դիտում
21:29 31-08-2014
Ողբերգական ավտովթար Սելիմի լեռնանցքում, կա մեկ զոհ, երկու վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության եւ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ ընկած ճանապարհահատվածի Վարդեւանի (Սելիմի) լեռնանցքի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է ընկել ձորը եւ կան տուժածներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրակարարական ջոկատը, Եղեգնաձորի հիվանդանոցի հերթապահ խումբը, ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: պարզվել է, որ Օպել-Վեկտրա մակնիշի 34 ՏA 573 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի մետր գլորվելով հայտնվել ձորակում: Ինչի հետեւանքով մի հոգի մահացել է, երկու հոգի տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Արսեն Բարսեղյանի անվամբ: Ոստիկանությունը պարզում է նաեւ՝ նա ավտոմեքենայում եղե՞լ է, թե՝ ոչ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
13979 դիտում
20:24 01-09-2014
Նոր մանրամասներ Սելիմի լեռնանցքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, վիրավորները ոստիկանության ծառայողներ են
1524 դիտում
19:37 19-01-2014
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է