211652_close_icon
views-count1555 դիտում article-date 11:26 02-09-2014

«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները դարձել են մուլտֆիլմերի, նմանակումների հերոսներ

«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները դարձել են մուլտֆիլմերի, նմանակումների հերոսներ, որոնք հաջողությամբ ցուցադրվում են արաբական հեռուստաալիքներով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: «Դրանցից մեկի գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս մի ապաշնորհ զինյալ, ով պատրաստվում է հրթիռ արձակել Իրաքի ուղղությամբ, սակայն փոխարենը հարվածում է իր հրամանատարին, և միաժամանակ շարժական զենիթա-հրթիռային համալիրը վնասում է իր իսկ ոտքը»: Նշվում է, որ վերջերս Մերձավոր Արևելքի երկրներում հայտնվել են իսլամիստներին առնչվող երգիծական բազմաթիվ ծրագրեր:

Նմանատիպ նյութեր