Զգուշացեք Եհովայի վկաներից. Մերժվում է ազգային հիմնը և դրոշը. տեսանյութ
«Ազգային արժեքների պահպանման ճակատ»-ը կոչ է անում թույլ չտալ փողոցներում կրոնաքարոզչական ստենդներ տեղադրել:
Կայարանի կրպակում աշխատողը աչքերին չի հավատում` այսօր այստեղ գիրք բաժանող Եհովայի վկա չի տեսել: Ամեն օր առավոտի երեկո գնում-գալիս` գրականություն են բաժանում: Եհովայի վկաները օրեցօր գրականությունը հարստացնում են: Նաև մոդեռն տարբերակ են կիրառում` որ փողոցում ուզեն, ստենդը կտեղադրեն, իրենց քարոզը կանեն: «Դիալոգ» ՀԿ նախագահը ահազանգում է` վտանգավոր գիրք են բաժանում: Հակապետական: Ահա այն: Վերնագիրն էլ` «Ի՞նչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը»:
Ալմաստ Մուրադյանի տրամադրած հասցեների հետքերով` Կայարան, Մոսկովյան-Տերյան խաչմերուկ, Շահումյանի արձանի հետնամաս` Եհովայի վկաներին նույն տեղում երկրորդ անգամ չես տեսնի` գրքերը բաժանում ու անհետանում են: Տեսնողները հասցրել են նրանց լուսանկարել: «Ազգային արժեքների պահպանման ճակատ»-ի ղեկավարն օրը սկսել է վիճաբանությամբ: Ասուլիսի էր գալիս, Առագաստ սրճարանի մոտ` նույն ստենդը, նույն դեղին գիրքը:
Բուժհաստատությունների մուտքի մոտ էլ Եհովայի վկաների հայտնվելը պատահական չէ` այդտեղ էլ նույն գրքով քարոզում են ոչ մի դեպքում արյան փոխներարկում չանել: Նույնիսկ եթե մահվան սպառնալիք կա: Եհովայի վկաների դեմ պայքարող որոշ ՀԿ-ներ բաց նամակով ոստիկանապետին են դիմել, որ փողոցից հավաքեն վտագավոր գրքերով ստենդները:
Սևան Աղաջանյանի տվյալով` Ֆրանսիայում Եհովայի վկաների կազմակերպությունը փակվեց` այն դիտվեց որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Իսկ Երևանում անվճար ու ազատ բաժանվող ռուսերեն գրականությունը` արգելված է Ռուսաստանում: Ռուսներն այն անվանել են էքստրեմիստական ու հակապետական:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33132]Armnewstv.am[/url]