211652_close_icon
views-count28878 դիտում article-date 10:18 03-09-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար Արծվի արձանի մոտ. բախվել են ГАЗель-ը և 2 Opel-ներ. կան վիրավորներ. «մեծն» ԱՊՊԱ-ն ուշանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, բախվել են Opel Astra մակնիշի 34 DC 797 համարանիշի, Opel Astra մակնիշի 33 ՍT 684 համարանիշի և Газ 27 05 մակնիշի 19 31 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է թիվ 43 երթուղին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հարություն Խալաթյանը, ով դատախազությունում վերահսկում է ճանապարհատրանսպորտային վթարները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ «մեծն» ԱՊՊԱ-ն մինչ հիմա «ուղտի ականջում քնած է», և վարորդներն ու ծառայություն կատարող ոստիկանության և ԱԻՆ-ի ներկայացուցիչները ստիպված սպասում են, թե երբ նրանք կարթնանան արջաքնից և կբարեհաճեն ժամանել վթարի վայր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր