211652_close_icon
views-count1984 դիտում article-date 11:51 03-09-2014

Հանրապետությունում այսօր և վաղը կլինի առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, 5-ին կնվազի 2-3 աստիճանով: [img]/ups/images/0203061001409730271572838.jpg[/img] Երևանում սեպտեմբերի 3-4-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: [img]/ups/images/0985336001409730313446102.jpg[/img]

Նմանատիպ նյութեր