211652_close_icon
views-count1100 դիտում article-date 15:27 03-09-2014

Ես շատ բան եմ սովորել Մոուրինյոյից. Ֆերնանդո Տորես

«Միլան»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը նշել է, որ լավ հարաբերությունների մեջ է իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը իսպանացի հարձակվողը «Չելսի»-ից տեղափոխվեց «Միլան»: «Ես պրոֆեսիոնալ հարաբերություններ ունեմ Մոուրինյոյի հետ, և ես շատ բան եմ սովորել նրանից: Երբ ես Մոուրինյոյին ասացի, որ տեղափոխվում եմ «Միլան, նա ինձ հաջողություն մաղթեց և ասաց, թե ինչ կրքոտ են այստեղ սիրում ֆուտբոլը: Ես նրան հաջողություն եմ մաղթում, քանի որ նա ինձ լավ էր վերաբերվում»,-ասել է Տորեսը:

Նմանատիպ նյութեր