211652_close_icon
views-count2482 դիտում article-date 12:01 04-09-2014

Զիմբաբվեից Հայաստան ժամանած փորձագետն իր ծառայությունների դիմաց աշխատավարձ է ստացել IFAD-ից. «ՀԺ»

«ՀԺ»-ն զրուցել է «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հետ Զիմբաբվեից Հայաստան ժամանած ագրոբիզնես փորձագետի մասին, ով, ինչպես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի արած հայտարարություններից էր հասկացվել, հայերին ծիրան և դեղձ աճեցնել սովորեցնելու էր եկել: Հովհաննիսյանը պատմել է, որ «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը» (IFAD) խորհրդատվական աշխատանքների նպատակով մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի գրանտ է շնորհել «Հայկական միրգ» ԲԲԸ-ին՝ դրա դիմաց հստակ դնելով իր պահանջները. որի կետերից մեկի համաձայն, ծրագրում պետք է ներգրավվեր ագրոբիզնեսի շուկայագետ, որն իր հերթին պետք է ընտրվեր միջազգային մրցույթի արդյունքում: Մրցույթը շահել է ավստրալիական «Macpherson Consulting Group» ընկերությունը, որը Հայաստան է գործուղել Զիմբաբվեի իր մասնաճյուղերից մեկի փորձագետ Էնդրյու Միլզին: «Ըստ Հովհաննիսյանի՝ փորձագետն իր ծառայությունների դիմաց աշխատավարձ է ստացել ոչ թե ՀՀ պետական բյուջեից, այլ IFAD-ի հատկացրած գրանտային ծրագրից»,– հավելում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր