Արամայիս Գրիգորյանը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ այն օրվանից, երբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, նրա աշխատանքի արդյունքներն առայժմ զգացվում են նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրերից ազատվելու դրսևորումներով:
Թերթի տեղեկություններով՝ նոր նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել, ովքեր նշանակված են եղել նախարարության տարբեր վարչություններում, բաժիններում:
«Մեզ հայտնի է դարձել, որ այդ փորձագետներին նախկին նախարարը նշանակել է հստակ նպատակով, որպեսզի ամենուր վերահսկողություն ունենա: Ու քանի որ գործադիր մարմնի աշխատակիցներն ընտրվում են հիմնականում քաղծառայության քննությունների միջոցով, ուստի Ա. Հարությունյանը քաշքշուկներից խուսափելու, ինչպես նաև իր ցանկալի և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց անհրաժեշտ տեղում նշանակելու համար գտել է բավականին հեշտ տարբերակ, նրանց պարզապես ձևակերպել է որպես փորձագետ»,– հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։