808 դիտում
11:46 05-09-2014
Սեյրան Օհանյանը Ուելսում մասնակցել է ՆԱՏՕ-ի 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը
Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:
Նիստի ժամանակ մեկնարկեց ՆԱՏՕ-ի և գործըկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու մարտական պատրաստության գործընթացները անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին լավագույնս նպատակաուղղելուն:
Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը դիտարկում է մեկնարկած նախաձեռնությունը որպես վստահության ամրապնդման յուրօրինակ միջոց, որը նաև կնպաստի Հարավային Կովկասի և մերձակա տարածաշրջաններում առկա լարվածության մեղմմանը:
Նմանատիպ նյութեր
4632 դիտում
15:44 14-04-2017
ՀՀ նախագահը Բիշկեկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը
892 դիտում
11:10 04-09-2014
Ուելսում բացվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1432 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա