211652_close_icon
views-count1111 դիտում article-date 18:40 18-12-2024

Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեկը չկա՞ Ալիեւին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։

Փաշինյանի «կիրթ ու կառուցողական գործընկերը» հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջների փաթեթն է ներկայացրել Հայաստանին։

Նախ Ալիեւն ասել է,որ 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր։

Ալիեւը ստում է,քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել։
1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ,որոնցից 2 724,975 (89.7%) հայեր էին,իսկ միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։

Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ,որոնցից 3083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/ ադրբեջանցիներ։

Ի՞նչ 300 .000 ադրբեջանցի…

Սա բացահայտ մանիպուլյացիա է։

Ալիեւը նաեւ խոսում է ԵՄ դիտորդների դուրս բերման մասին ու նշում,որ նրանք փաստացի վեր են ածվել ՆԱՏՕ-ի դիտորդների։

Նա բողոքում է,որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։

Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին,իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր,օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։

Էդ ո՞ր օրենքով։

Քիչ է մնում ասի՝ ի՞նչ կարելի է Զեւսին,չի կարելի եզին։

Ալիեւը նման պահանջներ ներկայացնում է ,քանի որ դեմը Փաշինյանն է։

Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից »էր նվնվում ,կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում, էր ,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փաշինյանն էր ասում՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։

Տեսանք քո բանակցածը…»

Նմանատիպ նյութեր