211652_close_icon
views-count829 դիտում article-date 16:22 05-09-2014

Տրամադրվել են լրացուցիչ միջոցներ` մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներն ավելի պատշաճ կազմակերպելու համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները մարդկային ու տեխնիկական լրացուցիչ միջոցներ են կենտրոնացրել`գլխավոր ու երկրորդական փողոցների, բակային տարածքների, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներն ավելի պատշաճ կազմակերպելու նպատակով: Գործընթացը համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը, որտեղ ամփոփվում են օրական տվյալներն ու ժամանակ առ ժամանակ զեկուցվում Երևանի քաղաքապետին: Անհրաժեշտությունից ելնելով՝ առանձին տարածքներ օրական մի քանի անգամ են մաքրվում: Այս ժամանակացույցով աշխատանքներն առաջիկայում էլ կշարունակվեն` նկատի ունենալով նաև աշնանային մոտալուտ տերևաթափը:

Նմանատիպ նյութեր