ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին հանձնեց «Կոչումով բժիշկ» նախագծի 4-րդ թողարկումը. տեսանյութ
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի չորրորդ թողարկումը` նվիրված Մինասյանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:
Մինասյանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Հարություն Մինասյանը, ով 2011թ. առ այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ է:
«Մասնագիտության ընտրությունը, կարծում եմ, կանխորոշված էր, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժշկական ընտանքիում: Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մշտապես լսել եմ բժշկագիտությանը, առողջապահությանը նվիրված քննարկումներ, հիվանդների ապաքինելուն ուղղված զրույցներ, հետևաբար, վստահ կարող եմ ասել, որ բժշկի մասնագիտության ընտրությունը պատահական չէր»,-ասում է Հարություն Մինասյանը:
Հունիսից մինչև այժմ հրապարակվել են Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները։
Նախագծի՝ տեքստային ամբողջական տարբերակին և տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` նախարարության պաշտոնական կայքի «Տեղակատու հարթակ» դարանում և Youtube-ում