1093 դիտում
18:41 05-09-2014
Ռուսաստանի ռազմածովային ուժերի ծովային ավիացիան այս տարի կստանա МиГ-29К տիպի 10 ինքնաթիռ
Ռուսաստանի ռազմածովային ուժերի ծովային ավիացիան մինչև ընթացիկ տարեվերջ կստանա 10 հատ МиГ-29К և մեկական Ан-140 ու Бе-200ինքնաթիռ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը:
Նա մանրամասնել է, որ նավատորմի ծովային ավիացիան արդեն իսկ համալրվել է 4 հատ МиГ-29К-ով: Չիրկովը հավելել է, որ ևս 10 հատ МиГ-29К ռազմածովային ուժերի տրամադրության տակ կհայտնվեն 2015 թվականին.
«Ինչ վերաբերում է Бе-200 տիպի ինքնաթիռներին, ապա մենք պլանավորում ենք մինչև 2016 թվականի ավարտը ստանալ ևս 6 այդպիսի ինքնաթիռ, որոնցից հեռանկարում կարելի է ձևավորել 2 փրկարարական ջոկատ՝ բաղկացած երեքական Бе-200-ից: Դրանցից մեկը կբազավորվի Խաղաղ օվկիանոսում, իսկ մյուսը՝ Եյսկում (Ազովի ծով):
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
14:04 25-03-2015
Հնդկաստանի ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել. կան անհետ կորածներ
5294 դիտում
15:41 26-07-2020
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը շուտով կստանա գերձայնային զենք․ Պուտին
5342 դիտում
19:20 19-09-2018
ՌԴ Նիժնի Նովգորոդի մոտ МиГ-31 ինքնաթիռ է կործանվել
Այս բաժնից
712 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
808 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
622 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել