4572 դիտում
09:47 06-09-2014
Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարևոր երկու քայլ արեց. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարևոր երկու քայլ արեց իր մասնակցությամբ. պահպանեց ԵԱՀԿ ՄԽ դերը կարգավորման ապագայում և առաջին անգամ այդպիսի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին «բռնապետ» անվանեց, իսկ Թուրքիայի նոր իշխանությանը՝ Ալիևին պաշտպանող։
«Իսկ Էրդողանի՝ «կրտսեր եղբորն» աջակցելու ծրագիրն Ուելսում թերևս չարժի իրագործված համարել, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրում «ԼՂ հակամատություն՚ արտահայտությունը նախ առհասարակ բացակայում է, իսկ Հարավային Կովկասի երկրներին աջակցելու հատվածը հավասարակշռված է, քանի որ հիշատակվում է միջազգային իրավական նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների մասին։ ՆԱՏՕ-ի հռչակագրում նշվում է, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը։
Հիշեցնենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքներն են տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքը։
Գուցե ՆԱՏՕ-ի հռչակագիրն այն չէ, ինչ ակնկալում էր Սերժ Սարգսյանը, բայց դա նաև այն չէ, ինչ կցանկանային տեսնել Էրդողանն ու Ալիևը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
17:03 30-08-2014
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում. Ջ. Ուորլիք
715 դիտում
17:12 07-07-2023
Զելենսկին ակնկալում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա առաջիկա գագաթաժողովում
1696 դիտում
14:30 27-10-2014
Լուի վան Գալը մեկ քայլ առաջ է կատարել և երկու քայլ հետ. Ֆերգյուսոն
Այս բաժնից
610 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
853 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2185 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ