211652_close_icon
views-count1091 դիտում article-date 12:47 06-09-2014

Այսօր Ռուսաստանից հումանիտար նոր ավտոշարասյուն է ուղարկվելու Ուկրաինա. Կուչմա

Երեկ Մինսկում տեղի ունեցած բանակցություններից հետո Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ այսօր Ռուսաստանից հումանիտար նոր ավտոշարասյուն է ուղարկվելու Ուկրաինա, իսկ մինչև երկուշաբթի կմշակվի հումանիտար միջանցնքների վերաբերյալ պլան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Կուչմայի խոսքերով` հումանիտար միջանցքը բացվելու է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օգնել Դոնեցկին ու Լուգանսկին: Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովն իր հերթին հայտարարել է, որ հումանիտար երկրորդ շարասյունը կուղարկվի այն տարածքների ականազերծումից հետո, որոնցով անցնելու է այն:

Նմանատիպ նյութեր