211652_close_icon
views-count1250 դիտում article-date 20:40 06-09-2014

«Ռեալ»-ը իսկապես ցանկանում էր ձեռք բերել Վերատտիին. գործակալ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիի գործակալը հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի Իտալիայի հավաքականի խաղացողին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ը: ««Ռեալ»-ը իսկապես ցանկանում էր ձեռք բերել Վերատտին: Այդ տեղեկությունը ես չեմ կարող հերքել: Մադրիդցիները մեզ առաջարկ էին ուղարկել, սակայն ակումբները միմյանց միջև չկարողացան ընդհանուր հայտարարի գալ տրանսֆերի արժեքի հարցում: Այդ պատճառով Մարկոն շարունակում է հանդես գալ ՊՍԺ-ում»,-ասել է գործակալը:

Նմանատիպ նյութեր