Բելառուսն Ուկրաինայից ընդունել է ավելի քան 3000 փախստական. Լուկաշենկո
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսն Ուկրաինայից ընդունել է ավելի քան 3000 փախստական: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մոտավորապես 3000 փախստական է եկել Ուկրաինայից և խնդրում է այստեղ (Բելառուսում) մնալ»,- նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի խոսքերով՝ իրենք կազմակերպված ձևով ընդունում են փախստականներին, քանի որ չեն ցանկանում, որ այդ մարդիկ ապրեն վրաններում: