1537 դիտում
20:16 06-09-2014
Պետք է օգտագործենք դանիացիների խոցելի կողմերը. Բեռնար Շալանդ
Քիչ առաջ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.
[b]- Ի՞նչ վիճակում է թիմը մոտենում հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյանը պատրա՞ստ է հանդիպմանը:[/b]
- Այժմ մենք խնդիրներ չունենք: Ռոբերտը կարող է խաղալ: Վաղն ամեն ինչ կտեսնենք, բայց կարծում եմ ամեն ինչ լավ է: Միայն Հովհաննես Համբարձումյանն է մի փոքր վատառողջ:
[b]- Լատվիայի հետ խաղում Հայաստանը հանդես եկավ 5 պաշտպաններով: Պահպանելո՞ւ եք այդ մարտավարությունը:
[/b]
- Ես չեմ խոսի մարտավարության մասին, քանի որ Դանիայի համար դա արժեքավոր տեղեկություն կլինի: Իհարկե, մարտավարությունը կարեւոր է, բայց անկախ նրանից. թե ինչ դասավորությամբ հանդես կգանք, պետք է կատարենք առաջադրանքները: Ժամանակակից թիմերը պետք է կարողանան խաղի ընթացքում փոխել մարտավարությունը, կատարել մի շարք տեղաշարժեր: Կարծում եմ, որ Դանիան եւս ի վիճակի է նման բան անել:
[b]- Ի՞նչ տարբերություններ եք տեսնում նախորդ տարվա եւ այս տարվա Դանիաների միջեւ:
[/b]
- Կարծում եմ, որ ներկայումս Դանիան այլ խաղ է խաղում: Պետք է նշեմ, որ անցած տարվա հանդիպումը յուրահատուկ ստացվեց, քանի որ դանիացիները 40-րդ վայրկյանին գոլ ընդունեցին: Ներկայիս Դանիան շատ հարձակողական ֆուտբոլ է խաղում՝ հյուսիսային տիկի-տակա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ եթե Դանիան նախորդ տարի 0:4 հաշվով պարտվել է եւ այդ պատճառով թույլ է, ապա նա անխելք է: Դանիային միայն անխելքը կարող է թույլ համարել:
[b]- Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի բացակայության մասին շատ է խոսվում…
[/b]
- Իհարկե, առանց նրանց շատ դժվար կլինի, բայց մենք պետք է խաղանք: Մենք պետք է որպես թիմ լավ հանդես գանք:
[b]- Լատվիայի հետ խաղի համեմատ ի՞նչ փոփոխություններ կլինեն:[/b]
- Կազմը չեմ կարող ասել: Բնականաբար դիտել ենք Դանիայի խաղը եւ կփորձենք օգտագործել նրանց խոցելի տեղերը:
[b]- Ի՞նչ կարող եք ասել հենակետային դիրքի խաղացողների մասին: Մասնավորապես, հայտնի է, որ Կառլեն Մկրտչյանը խնդիր ունի:
[/b]
- Մկրտչյանը լավագույն մարզավիճակում չէ, քանի որ երկար ժամանակ ակումբ չուներ: Կենտրոնում պետք է կոմպակտ խաղանք: Թիմային գործողություններով պետք է կարողանանք շտկել իրավիճակը:
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
21:55 18-04-2014
Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար Շալանդ
1871 դիտում
03:54 01-06-2014
Պետք է ճիշտ հետևություններ անենք այս խաղից. Բեռնար Շալանդ
1227 դիտում
11:22 03-09-2014
Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով.Բեռնար Շալանդ
Այս բաժնից
2167 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2827 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2353 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում