211652_close_icon
views-count2087 դիտում article-date 21:59 06-09-2014

Հերթական անգամ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով. Pastinfo.am

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խարդախության համար առաջադրված 2 քրեական գործեր կքննվեն Երևանի 2 տարբեր դատարաններում: Նրա վերաբերյալ 2-րդ քրեական գործը կքննվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Սուրենյանցը խարդախությամբ տիրացել է «Նարեկ Հարությունյան» Ա/Ձ-ի զգալի չափի՝ ընդհանուր 215.955 ՀՀ դրամի գույքին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ նրա վերաբերյալ մեկ այլ գործ էլ մուտքագրվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի՝ այս անգամ Սուրենյանցը, օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը, բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 1100 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մանրամասները՝ [url=http://pastinfo.am/hy/node/50168]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր