211652_close_icon
views-count2602 դիտում article-date 11:40 28-09-2023

Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է  Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով, հայտնում է Tert.am-ը:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»:

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Նմանատիպ նյութեր