211652_close_icon
views-count4636 դիտում article-date 22:10 07-09-2014

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Դանիայի ընտրանուց. տեսանյութ

2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց: Բերնար Շալանդի սաները Կոպենհագենում 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեցին Դանիայի ընտրանուց: Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս եկավ 5-3-2 տակտիկական դասավորությամբ: Բեռնար Շալանդը վերոնշյալ խաղում ընտրել էր հակագրոհային մոդել, որը կարելի է ասել իրեն արդարացրեց: [img]https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/t31.0-8/10479899_589024207868972_8126593952678279435_o.jpg[/img] Հանդիպման խաղասկիզբը նշանավորվեց տանտերերի տարածքային առավելությամբ: Խաղի առաջին վտանգավոր պահ ստեղծվեց Բերեզովսկու դարպասի մոտ, երբ Պիեր Հոյբերգի հարվածից հետո մեր թիմի դարպասպահը անհաջող հետ մղեց այն, սակայն կարողացավ արագորեն ուղղել իր սխալը: Դանիացիները շարունակում էին մեծ ուժերով գրոհել, սակայն գործը լուրջ գոլային պահերի չեր հասցնում: Հայաստանի հավաքականը իր հերթին խելացիորեն պաշտպանվում էր և կարողանում էր հարկ եղած ժամանակ հակագրոհներով անհանագտսացնել մրցակցին: Այդպիսի դրվագներից մեկում Հենրիխ Մխիթարյանը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ղազարյանին, սակայն վերջինիս հարվածը շեղ ստացվեց: Առաջին խաղակեսի վերջնամասում հայ ֆուտբոլիստները կարողացան խաղը տեղափոխել խաղադաշտի կենտրոն: Երկրորդ խաղակեսը մեր տղաները գերազանց սկսեցին և շուտով կարողացան հանկարծակիի բերել մրցակցին: 49-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը տուգանայինի մատույցների մոտ ընդունեց գնդակը և մի քանի խաբուսիկ շարժումից հետո, այն դիպուկ հարվածով մխրճեց Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասի ձախ ներքևի անկյունը: Դրանից հետո դանիացիները հախուռն գրոհներով նետվեցին առաջ և փորձեցին շտկել իրավիճակը: Հարկ է նշել, որ մրցակցի մոտ երկար ժամանակ չէր ստացվում վճռական գործողություններ կազմակերպել մեր դարպասի ուղղությամբ: 71-րդ րոպեին Բեռնար Շալանդը անհասկանալի պատճառներով փխարինեց հենրիխ Մխիթարյանին և նար փոխարեն մարտի նետեց Մարկոս Պիզելիին, ով մեղմ ասած չտպավորեց իր խաղով: Այդուհանդերձ Դանիան կարողացավ 65-րդ րոպեին վերականգնել հաշվի հավասարակշռությունը: «Բավարիա»-ի կիսապաշտպան Հոյբերգը տուգանայինի մատույցների մոտից հուժկու հարված կատարեց: Գնդակը ճանապարհին անդրադարձավ Եդիգարյանի ոտքից և ապակողմոնորոշելով Բերեզովսկուն, հայտնվեց դարպասում: Բաց թողած գոլից հետո հայ խաղացողները սեղմվեցին սեփական դարպասին և սկսեցին բազմաթիվ սխալներ թույլ տալ պաշտպանությունում: Զգոնության կորստի և հոգնածության ֆոնի վրա Դանիան պատժեց մեր ընտրանուն: 80-րդ րոպեին Նիկլաս Բենդտները աջ թևով ճեղքեց հայկական պաշտպանությունը և գնդակը հասցեարգրեց փոխարինման դուրս եկած Կահլենբերգին, ով գլխի դիպուկ հարվածով ոչ մի շանս չթողեց Բերեզովսկուն: Այդպիսով Դանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ և իր առաջին երեք միավորը վաստակեց: Ինչ վերաբերվում է Հայաստանի հավաքականին, ապա մեր թիմը Սերբիայի հետ կայանալիք առաջ բազմաթիվ մտորումների տեղիք ունի: Նախկինի պես մեր թիմի աքիլեսյան գարշապար է շարունակում մնալ պաշտպանությունը: Տակտիկական առումով մեր թիմը լավ տպավորություն թողեց, սակայն ֆիզիկական և ֆունկցիոնալ պատրաստականության առումով չտպավորեց: [b] Դանիա – Հայաստան`2:1[/b] Գոլեր` Հոյբերգ 65’, Կահլենբերգ 80’ – Մխիթարյան 49’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր