211652_close_icon
views-count5091 դիտում article-date 22:52 05-09-2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց իտալացիներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում ընդունեց Իտալիային: Հանդիպումը շատ հաջող սկսվեց մեր հավաքականի համար. արդեն 11-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը: Իտալացիները ակտիվացան և շուտով Անդրեա Բելոտին խփեց պատասխան գնդակը: Առաջին խաղակեսի վերջում տեղի ունեցավ խաղի ամենավճռորոշ պահը. մեր հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խիստ վիճալի երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին պայքարեց որքան կարող էր, սակայն խաղավերջում այլևս ուժ չէր մնացել մրցակցին դիմագրավելու համար:: Նախ, 77-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին առաջ մղեց իր թիմին, իսկ 3 րոպե անց էլ Բելոտին դուբլի հեղինակ դարձավ՝ 1:3: Հայաստանի հավաքականը պարտվեց և 6 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում: Իտալիան 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր