24951 դիտում
23:51 07-09-2014
Արտակարգ դեպք Երեւանում, երկաթե ամրանը մտել է 13-ամյա երեխայի ոտքի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 3-րդ շենքի բակում երեխան ընկել է երկաթե ամրանի վրա, ինչի պատճառով ամրանը մտել է երեխայի ոտքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ 1-03 Շտապօգնության աշխատակիցները: Հրշեջ փրկարարների, քաղաքացիների օգնությամբ տուժած երեխան, որը 13 տարեկան Դավիթ Մուրադյանն է, պատգարակով տեղափոխվեց հիվանդանոց:
Մանրամասները՝ քիչ ուշ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2578 դիտում
12:25 27-04-2024
«Ոտքի քանի քեզ էլ չի հանձնել», «Ոտքի, հաջորդը քո փողոցն է»․ պաստառներ՝ մայրաքաղաքում