211652_close_icon
views-count51002 դիտում article-date 11:11 08-09-2014

Ռուբեն Հայրապետյանը՝ Ճանապարհային երթևեկության խախտումների «առաջամարտիկ». ինչպես ժողովուրդն է ասում. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի «Նեմեց Ռուբո» մականվամբ, միշտ աչքի է ընկնում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելով: Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, նա, վարելով Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան և իրեն զգալով ֆուտբոլի խաղադաշտում, մեքենան վարում էր առանց ամրագոտու, ավտոմեքենայի վրայից էլ բացակայում էին համարանիշն ու տեխզննման կտրոնը: «Անգլիական գեղեցկուհի» համարվող թանկարժեք այս «երկաթյա նժույգի» վարորդներն արտասահմանյան երկրներում այն վարում են գերմանացու ճշտապահությամբ, մինչդեռ Ռուբեն Հայրապետյանը, չգիտես ինչու, այնքան վստահ է իր անպատժելիության վրա, որ երթևեկության կանոնները խախտում է անգամ ճանապարհային ոստիկանների ներկայությամբ: Հիշեցնենք, որ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը մի քանի անգամ լուսանկարների շարք է ներկայացրել, թե ինչպես է Ռ. Հայրապետյանը խախտում երթևեկության կանոնները, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «միևնույն է՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր