211652_close_icon
views-count77134 դիտում article-date 12:59 21-04-2024

Սևանում պարեկներն իրականացրել են «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» օպերացիան. «Range Rover»-ն ու «Mercedes»-ը տեղափոխվել են «պլաշչադկա»․ «Ճվճվ Արոյի» անուղղելի որդին էլ ասում էր՝ «թողեք հասնեմ տուն, թե չէ նորից «վազվրատ» կանեն գաղութ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ ապրիլի 20-ին,ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները շրջում են դիմապակին ամբողջությամբ մուգ, սև թաղանթապատված և կողային ապակիները մգացված վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ իրականացվում է «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան։

Պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանի, հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ ճշտում են  նրանց երթուղու ենթադրյալ վայրը և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի, ավագ պարեկ Հենրիկ Ստեփանյանի, պարեկներ Գագիկ Եսոյանի, Միշա Խաչատրյանի և կրտսեր պարեկ Միշա Վարոսյանի մասնակցությամբ մի քանի ճանապարհահատվածներ դարանակալում են և արդեն կարճ ժամանակում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցնում են նշված ավտոմեքենաները։

Պարզվում ե, որ «Mercedes»-ի վարորդ 24-ամյա Արթուր Գասպարյանը լինում է առանց վարորդական իրավունքի վկայականի, ավտոմեքենան՝ առանց ապպա պայմանագրի, առանց տեխնիկական զննության է լինում, կողային ապակիները մգեցված են, դիմացի ապակին էլ թաղանթապատված, իսկ «Range Rover»-ի վարորդ 31-ամյա Սուրեն Հարությունյանը ավտոմեքենան վարել է մգեցված կողային ապակիներով և թաղանթապատված դիմապակիով։

Նշված ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներում են եղել քրեական պատմություններով հայտնի, մի քանի քրեական գործով այս պահին էլ անցնող, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Երևանի բնակիչ, «Ճվճվ Արո»-ի անուղղելի որդին՝ 31-ամյա Սերժ Վարդանյանը, մի քանի քրեական գործերով անցնող, Երևանի Արաբկիր վարչկան շրջանում բնակվող 29-ամյա Վոլոդիա Մուդիրյանը, նրանց ընկերները, Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ 40-ամյա Սուրեն Գասպարյան ու 29-ամյա Գևորգ Խոստեղյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ պարեկները ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք «Ճվճվ Արո»-ի վորդի «Սերժուլիկ» մականվամբ Ս․ Վարդանյանը փորձում էր պարեկներին համոզել, որ մեքենաները չտանեն և ինքը պետք է 1 ժամվա ընթացքում լինի տանը, քանի որ եթե 1 ժամից 1 րոպե էլ ուշանա դատարանը նրա խափանման միջոցը կփոխի ու նորից «վազվրատ» կանի «Արմավիր» քրեկատարողական  հիմնարկ։

Տեսնելով , որ չի կարողանում համոզել պարեկներին, տաքսիով վերադառնում է Երևան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր