6899 դիտում
16:13 08-09-2014
Էս ի՞նչ եք անում, ես ձեր տեղը ամաչում եմ. ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նովոն, լրագրողներին շնորհավորելու փոխարեն ամոթանք տվեց
Ինչպես Ազգային ժողովից փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաhապետ Գեւորգյանը` Նովոն եւս մինչև այսօրվա նիստի ընդմիջումը ԱԺ «խրամատը»` նիստերի դահլիճը լքող պատգամավորներից էր:
Լրագրողների հարցին, թե ինչու է լքում խրամատը, ասաց, որ չի լքում. «Ձեզ ո՞վ ա ասում, որ լքում եմ: Գնում եմ իմ աշխատասենյակ»: Դիտարկմանը, թե հնարավոր է՝ ձանձրացել է նիստերից, ասաց. «Ո՛չ: Անցեք էս յան: Ի՞նչ եք անում: Չե՞ք ամաչում: Ես ձեր տեղը ամաչում եմ»: Ինչից հետո շտապեց իր աշխատասենյակ եւ շրխկացրեց դուռը:
Հավանաբար չգիտեր, որ այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է, հակառակ դեպքում գուցե լրագրողներին ամոթանք տալու փոխարեն հարկ կհամարեր շնորհավորել:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում ասել էր. «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
6095 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն