6095 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
Ոչ թե գաղտնալսման բովանդակությունից, այլ փաստից է ամաչում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, նա ասել է [url=https://www.shantnews.am/news/view/401058.html]«Շանթ» հեռուստաընկերությանը [/url]տված հարցազրույցում:
«Շատ ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ, եւ ուզում եմ ասել, որ ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում եւ ամաչում եմ գաղտնալսման փաստից։ Բայց եթե օբյեկտիվ եւ սթափ նայենք այդ ամենին, տեխնիկայի զարգացման պարագայում նման դեպքերը բացառել ուղղակի անհնարին է։ Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած վերջացրած մյուսներով՝ նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, եւ մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերն այլեւս բացառենք»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Իսկ գործի մանրամասներին, ասել է, տեղյակ չէ, քանի որ այն նաեւ իրեն է վերաբերում, եւ փորձում է զերծ մնալ գործի դետալներին տեղեկանալուց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3843 դիտում
09:58 15-04-2017
ՍԴ-ն կմերժի նաև «Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալից. «Ժողովուրդ»
3831 դիտում
13:24 31-07-2020
Իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ որոշումների բովանդակությունից. Սերգեյ Բագրատյան
11874 դիտում
14:40 16-10-2018
Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին