211652_close_icon
views-count1590 դիտում article-date 17:15 08-03-2021

Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ.

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարեւորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչեւ տնտեսական, գիտությունից մինչեւ արվեստ: Այս ճանապարհին պետությունը լինելու է ձեր կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները:

Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին:

Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբեւէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն: Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից:


Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

 

Նմանատիպ նյութեր