211652_close_icon
views-count1243 դիտում article-date 18:21 08-09-2014

ԼՂ խնդիրը կկարգավորվի միայն կողմերի իրական ցանկության դեպքում. Թոմաս Դե Վաալ. տեսանյութ

Թոմաս Դե Վաալը մասնակցում է «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի ռուսերեն վերահրատարակության շնորհանդեսին: «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի հեղինակը Երևանում է: Թոմաս Դե Վաալը մասնակցում է գրքի ռուսերեն վերահրատարակության շնորհանդեսին: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատում է` նախորդի համեմատ այստեղ ռեալիզմն ավելի շատ է, քան օպտիմիզմը: Գրքի հեղինակն ինքը` Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան և փորձագետ Թոմաս դե Վաալը ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման գործընթացում էական տեղաշարժ չի նկատում: Երևանյան քննարկմանը Թբիլիսիից տեսակապով միացել է Շահին Ռզաևը: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի գրասենյակի ղեկավարը պարզաբանում է, Բաքվից էլ կարող էր տեսակապ հաստատել, պարզապես այս պահին Թբիլիսիում է: Թեև չի ժխտում, Ադրբեջանում հիմա վիճակը լարված է, որոշ փորձագետներ ճաղերի հետևում են հայտնվել: Վերադառնալով ղարաբաղյան կոնֆլիկտին` Ռզաևը հաստատում է, ռազմական հռետորաբանությունը ավելի շատ հնչում է Ադրբեջանի կողմից: Ըստ Սերգեյ Մինասյանի` վիճակը պարադոքսալ է: Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին սրացումները հստակ ցույց տվեցին պատերազմի գինը: Փորձագետը կարծում է, որ կողմերից և ոչ մեկն այս պահին պատրաստ չէ կոնֆլիկտը լուծել: Այն թե Հայաստանի, թե Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ազգային գաղափարախոսության մասն է: Ադրբեջանցի փորձագետը ևս հաստատում է, կոնֆլիկտի լուծումն այս պահին Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություններից չէ: Թոմաս դե Վաալը վստահ է` կոնֆլիկտի լուծման համար ավելի շատ մարդիկ պետք է ներգրավվեն: Եթե ոչ փոխվստահություն, գոնե հասարակական փոխհասկացվածություն պետք է ձևավորվի: Միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներով հարցը չի լուծվի, հատկապես երբ բացակայում է կողմերի ցանկությունը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33337]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր